Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամփոփել է ավարտված ակումբային մրցաշրջանը:
«Այս մրցաշրջանը գոլերի և ասիստների առումով լավագույններից մեկն էր իմ կարիերայում: Դա իմ կատարած աշխատանքի վառ վկայությունն է: Մրցաշրջանի սկզբում նման բան չէի սպասում, բայց աստիճանաբար սկսեցի հավատալ: Շնորհակալ եմ թիմակիցներիս, առանց նրանց անհատական ռեկորդներն անհնարին կլինեին: Իմ նպատակը նույն խաղամակարդակում մնալն է: Ամեն ինչ անելու եմ «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի համար»,- «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի խոսքը մեջբերում է Goal-ը:
Հիշեցնենք, որ 39-ամյա Ռոնալդոն Սաուդյան Արաբիայի ավարտված մրցաշրջանում ոչ մի տիտղոս չի նվաճել թիմի հետ, սակայն 31 խաղում դարձել է 35 գոլի հեղինակ և ճանաչվել է Պրո լիգայի լավագույն ռմբարկու: