«Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Հիլյալի» դեմ Սաուդյան Արաբիայի առաջնության 25-րդ տուրի արտագնա խաղից անպարկեշտ ժեստ է ցույց տվել երկրպագուներին:
«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրին զայրացել է, որ երկրպագուները վանկարկել են ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ազգանունը: Այդ խաղում «Ալ Նասրը» պարտվել էր 0-2 հաշվով:
Ընթացիկ մրցաշրջանում 38-ամյա Ռոնալդուն 13 հանդիպման է մասնակցել «Ալ Նասրի» կազմում, դարձել 11 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: