Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն բացատրել է, թե ինչու դաշտ դուրս չի եկել Խորվաթիայի դեմ ընկերական խաղում (1-2):
«Ես պատրաստ էի: Գիտեի, որ պետք է հանգստանամ, քանի որ 2 օր առաջ էի սկսել մարզվել: Ամենակարաևորն այն է, թե ինչ է մեզ սպասում հունիսի 18-ին: Ես պրոֆեսիոնալ եմ, դա իմ կյանքն է: Պատրաստ եմ օգնել երկրիս և թիմիս, սակայն պետք է հարգել մարզչի որոշումը, անկախ նրանից, կխաղամ, թե՝ ոչ: Մենք պետք է օգտվենք այս սերնդի հնարավորությունից, որպեսզի հասնենք մեր նպատակին»,- «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի խոսքը մեջբերում է Record-ը:
Հիշեցնենք, որ Իռլանդիայի հավաքականի հետ հունիսի 11-ին կայացած ընկերական խաղում 39-ամյա Ռոնալդուն դարձել էր դուբլի հեղինակ:


