Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Պորտուգալիայի հավաքականն ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի խմբային փուլի վերջին տուրում 1-2 հաշվով զիջել է Սերբիայի ընտրանուն՝ երկրորդ գնդակը բաց թողնելով 90-րդ րոպեին:
Արդյունքում Սերբիայի հավաքականը խմբից դուրս է եկել առաջին տեղով՝ նվաճելով Մունդիալի ուղեգիր, իսկ պորտուգալացիները կշարունակեն պայքարել ուղեգրի համար:
Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն սերբերի հաղթական գոլից հետո չի կարողացել զսպել հուզմունքն ու էմոցիաներն արտահայտել է հենց խաղադաշտում: