«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի ընդգրկվել ակումբի հայտացուցակում և չի մասնակցի Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի` իրանական «Էսթեղլալի» դեմ առաջին հանդիպմանը, հայտնում է Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոնի մամուլի ծառայթյունը։
Varzesh3-ի տեղեկություններով` «Էսթեղլալի» գլխավոր տնօրեն Ալի Նազարի Ջույբարին «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրին խորհուրդ է տվել չժամանել Իրանի մայրաքաղաք Թեհրան։ Պորտուգալացի ֆուտբոլիստի` Թեհրան նախորդ այցից հետո անկարգություններ և հասարակական կարգի խախտման բազմաթիվ դեպքեր էին տեղի ունեցել։
«Ալ Նասրը» պաշտոնական նամակով դիմել էր «Էսթեղլալին»` խնդրելով հանդիպումն անցկացնել երրորդ` չեզոք երկրում, սակայն իրանական ակումբի ղեկավարները մերժել էին։
«Էսթեղլալ» - «Ալ Նասր» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա մարտի 3-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 20:00-ին։


