Logo

Ռոնալդուն Դանիայից կրած պարտությունից հետո գրառում է կատարել

17:57 / 21.03.2025Ֆուտբոլ
null

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Դանիայի դեմ Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում կրած պարտությունից հետո գրառում է արել:

«Մենք դեռ 90 րոպե ունենք, որպեսզի շրջենք դիմակայության ընթացքը: Ուրեմն նվիրվենք մինչև վերջ, Պորտուգալիա»,- սոցցանցերում գրել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը:

40-ամյա Ռոնալդուն ամբողջական հանդիպում է անցկացրել Դանիայի դեմ խաղում (0-1), սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:

Պորտուգալիա – Դանիա պատասխան մրցավեճը կայանալու է մարտի 23-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ