Logo

Ռոնալդուն ու «Ալ Նասրը» նոր պայմանագիր են կնքել

17:32 / 26.06.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն և Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը» նոր պայմանագիր են կնքել, հայտնում են ֆուտբոլիստն ու ակումբը սոցիալական ցանցերում:

Կողմերի պայմանագիրը կգործի մինչև 2027 թվականի ամառը:

«Պատմությունը շարունակվում է»,- գրել է ակումբի մամուլի ծառայությունը:

«Նոր գլուխ է սկսվում: Նույն կիրքը, նույն երազանքը: Եկեք պատմություն կերտենք միասին»,- գրել է Ռոնալդուն:

40-ամյա ֆուտբոլիստն «Ալ Նասրում» 105 խաղում 93 գոլ է խփել, կատարել 19 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ