Logo

Ռոնալդուն և Ֆելիքսը դուբլ գրանցեցին. «Ալ Նասրի» հաղթարշավը շարունակվում է

23:59 / 20.09.2025Ֆուտբոլ
null

«Ալ Նասրը» Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 2025/26 մրցաշրջանում տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը:

Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմը երրորդ տուրում տանը 5-1 հաշվով հաղթեց «Ալ Ռիադին»: Դուբլ գրանցեցին պորտուգալացի հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն և Ժոաու Ֆելիքսը, մեկ գոլ էլ խփեց ֆրանսիացի վինգեր Կինգսլի Կոմանը:

«Ալ Նասրը» 9 միավորով հավասարվեց առաջատար և գործող չեմպիոն «Ալ Իթիհադին»: «Ալ Ռիադը» երեք միավորով 13-րդն է:

Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, երրորդ տուր

«Ալ Նասր» - «Ալ Ռիադ»` 5-1 

Ժոաու Ֆելիքս, 6, 49, Կինգսլի Կոման, 30, Կրիշտիանու Ռոնալդու, 33, 76 - Մամադու Սիլա, 51

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ