Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2024-ում ամենացածր xG-ն (expected goals, սպասված գոլեր) է ունեցել, հայտնում է Whoscored-ը:
39-ամյա հարձակվողի xG-ն եղել է -3,5: Երկրորդ վատագույն ցուցանիշն ունի գերմանացի Կայ Հավերցը (-3,1 xG), իսկ երրորդ տեղում բելգիացի Ռոմելու Լուկակուն է, որի xG-ն կազմել է -2,3:
Ամենացածր xG ունեցող ֆուտբոլիստների տասնյակում են ընդգրկվել նաև ֆրանսիացիներ Կիլիան Մբապեն ու Անտուան Գրիզմանը, նիդերլանդցի Մեմֆիս Դեպայը, սերբ Ալեքսանդր Միտրովիչը, իսպանացի Լամին Յամալը, դանիացի Ռասմուս Հոյլունդը և խորվաթ Անտե Բուդիմիրը:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Ռոնալդուն Եվրո-2024-ում մասնակցել էր 5 հանդիպման և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ:
«Նրա փոխարեն ես հաստատ կխփեի». Ի՞նչ է xG-ն և ինչպես են այն հաշվարկում (ֆոտո)


