Logo

Ռոնալդուն Եվրոպայի և աշխարհի առաջնություններում հաղթանակներով զիջում է 2 ֆուտբոլիստի

22:59 / 22.06.2024Ֆուտբոլ
null

Թուրքիայի հավաքականի նկատմամբ հաղթանակը (3-0) Պորտուգալիայի ազգային թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի համար 23-րդն էր աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, հայտնում է Opta-ն:

Այս ցուցանիշով 39-ամյա հարձակվողը զիջում է միայն կարիերան ավարտած գերմանացիներ Միրոսլավ Կլոզեին և Բաստիան Շվայնշտայգերին, որոնք 25-ական հաղթանակ ունեն խոշոր մրցաշարերում:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականը Եվրո-2024-ի F խմբում վերջին տուրից առաջ 6 միավորով ապահովել է առաջին տեղն ու փլեյ-օֆֆի ուղեգիր:

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Ռոնալդուն թուրքերի դեմ խաղում գոլային փոխանցում էր կատարել և դարձել Եվրոպայի առաջնությունների պատմության լավագույն ասիստենտը (7 ասիստ):

39 տարեկան 138 օրական Ռոնալդուն Եվրոպայի առաջնություններում գոլային փոխանցում կատարած ամենատարեց ֆուտբոլիստն է:

Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հարձակվողի համար 19-րդ անընդմեջ խաղն էր Եվրո-ներում: Մինչև այս ռեկորդակիրն Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Լեոնարդո Բոնուչին էր, որը 18 անընդմեջ խաղ էր անցկացրել Եվրոպայի առաջնություններում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ