Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող, Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2024-ին նվիրված հրապարակում է արել սոցցանցերում:
39-ամյա ֆուտբոլիստը հրապարակել է երկրպագուների հետ լուսանկարներ։
Ավելի վաղ Ռոնալդուն Իռլանդիայի հետ ընկերական խաղում դարձել էր դուբլի հեղինակ և համաշխարհային ռեկորդ գրանցել՝ ազգային թիմում և ակումբում անցկացրած խաղերի քանակը հասցնելով 1226-ի: «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը գերազանցել էր Բրազիլիայի հավաքականի և «Սան Պաուլուի» նախկին դարպասապահ Ռոժերիո Սենիի ռեկորդը (1225 հանդիպում):
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ում Պորտուգալիայի հավաքականն ընդգրկված է F խմբում, որտեղ կմրցի Չեխիայի, Թուրքիայի և Վրաստանի հետ:


