Logo

Ռոնալդուն գերազանցել է Մալդինիի ցուցանիշը․ Մնացել է մեկ «թիրախ»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 27.11.2019ՍՊՈՐՏ
8459e896f2156cab8bad96b21fcce84a5ddd819c2be61626847630 - Ռոնալդուն գերազանցել է Մալդինիի ցուցանիշը․ Մնացել է մեկ «թիրախ»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:48

-

-

Ինչպես հայտնի է, Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում ընթացքի մեջ է «Յուվենտուս» – «Ատլետիկո Մադրիդ» հանդիպումը: Թուրինյան թիմն առաջին խաղակեսից հետո հաղթում է մրցակցին 1-0 հաշվով, տպավորիչ գոլ է խփել Պաուլո Դիբալան:

Մրցավեճին մասնակցում է նաև «բյանկոներիների» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որի համար այս խաղը 175-րդն է եվրագավաթներում:

Պորտուգալացին այդ ցուցանիշով գերազանցել է «Միլանի» լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինիին, որն անցկացրել է 174 հանդիպում:

ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում բոլորից շատ մրցավեճի մասնակցել է Մադրիդի «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը (188 խաղ):

Դել Պիերո. «Իսկական Ռոնալդուին կտեսնեք փետրվարից»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ