Ռիադի «Ալ Նասրը» Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի վերջին` 34-րդ տուրում հյուրընկալվելիս 2-3 հաշվով պարտվեց «Ալ Ֆաթեհին»:
Խաղի հաշիվը 42-րդ րոպեին բացեց «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Լեգենդար ֆուտբոլիստն արդեն ավարտված առաջնությունում մասնակցեց 30 խաղի, խփեց 25 գոլ և երկրորդ տարին անընդմեջ դարձավ մրցաշարի գլխավոր ռմբարկուն:
«Ալ Նասրն» առաջնությունն ավարտեց 70 միավորով և զբաղեցրեց երրորդ տեղը՝ չնվաճելով Ասիայի Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Չեմպիոնն «Ալ Իթիհադն» է` 83 միավորով:
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 34-րդ տուր
«Ալ Ֆաթեհ» - «Ալ Նասր»` 3-2 (տեսանյութ)
Մատիաս Վարգաս, 45+4, Մուրադ Բատնա, 81, Մատեուս Մաչադո Ֆերեյրա, 90+6 - Կրիշտիանու Ռոնալդու, 42, Սադիո Մանե, 75