«Ռիվեր Փլեյթի» գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոն պատմել է, որ մինչև աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը` ավելի հստակ մարտին, կապ է հաստատել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ` նրան հրավիրելով արգենտինական ակումբ, հաղորդում է ESPN-ը:
40-ամյա Ռոնալդուն 49-ամյա մասնագետի առաջարկին պատասխանել է` «Ես պետք է պատրաստվեմ հաջորդ մրցաշրջանին»:
Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցող ակումբներից բրազիլական «Ֆլումինենսեն», Ռիադի «Ալ Հիլալը» ևս տրանսֆերային առաջարկներով դիմել էին լեգենդար ֆուտբոլիստին:
Ավելի վաղ Ռոնալդուն ԱՄՆ-ում ընթացող մրցաշարին հնարավոր մասնակցելու վերաբերյալ ասել էր.
«Դու չես կարող մասնակցել ամեն մրցաշարի, պետք է մտածել կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարների մասին։ Ես որոշել եմ չմասնակցել աշխարհի ակումբային առաջնությանը, բայց ստացել եմ բազմաթիվ առաջարկներ»:


