Logo

Ռոնալդուն՝ Գինեսի ռեկորդների գրքում

12:03 / 15.07.2023Ֆուտբոլ
null

Պորտուգալայի ազգային հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես տարվա ամենաբարձր վարձատրվող մարզիկ:

Marca-ի համաձայն՝ մինչև 2023 թվականի մայիսի 1-ը 38-ամյա ֆուտբոլիստն օրացուցային տարում վաստակել է 136 միլիոն դոլար ու գլխավորել Forbes-ի՝ տարվա ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը:

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը 46 միլիոն ստացել է ֆուտբոլային գործունեության արդյունքում, 90 միլիոն՝ գովազդային և հովանավորչական պայմանագրերից:

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրի» գույները պաշտպանում է 2022 թվականի դեկտեմբերից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա