Logo

Ռոնալդուի հերթական ռեկորդը

10:32 / 15.10.2025Ֆուտբոլ
null

Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է աշխարհի առաջնությունների որակավորման փուլերի գլխավոր ռմբարկու:

Հունգարիայի հավաքականի դեմ եվրոպական գոտու ընտրական մրցաշարի խաղում 40-ամյա ֆուտբոլիստը դուբլ գրանցեց և որակավորման փուլերում գոլերի քանակը հասցրեց 41-ի: Մինչև այդ Ռոնալդուն 39 գոլով առաջին տեղը կիսում էր Գվատեմալայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կառլոս Ռուիսի հետ:

Լավագույն եռյակը 36 գոլով եզրափակում է Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսին:

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ