«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է իր թիմում տեսնել Կազեմիրոյին, հաղորդում է GOAL Brasil-ը:
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պորտուգալացին քայլեր է ձեռնարկել՝ «Մանչեսթեր Յունայթեդում» ու «Ռեալում» իր նախկին թիմակցի հետ Սաուդյան Արաբիայում վերամիավորվելու համար: Սակայն բրազիլացին մտադիր չէ հեռանալ Անգլիայից: Կազեմիրոն ցանկանում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»:
Չնայած դրան՝ Կազեմիրոն չի բացառում ապագայում Սաուդյան Արաբիա տեղափոխվելու հեռանկարը:
Կարդացեք նաև՝


