Logo

Ռոնալդուն կարիերայում առաջին անգամ գոլ չխփեց մեծ մրցաշարի խմբային փուլում

14:48 / 27.06.2024Ֆուտբոլ
null

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն կարիերայում առաջին անգամ չի կարողացել գոլի հեղինակ դառնալ Եվրոպայի կամ աշխարհի առաջնության խմբային փուլում, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ում Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվողը մասնակցել է խմբային փուլի բոլոր՝ երեք խաղերին, սակայն բոլոր դեպքերում դաշտից հեռացել է առանց գոլի։

Վրաստանի հավաքականի դեմ երրորդ տուրի խաղում (0-2) Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի մեկնարկային կազմում խաղացել էր 66 րոպե։ Նախորդ 10 մեծ մրցաշարերի խմբային փուլերում «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը դարձել էր գոլի հեղինակ։

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականը ժամկետից շուտ հաղթել էր F խմբում, իսկ փլեյ-օֆֆում հուլիսի 1-ին պայքարը կսկսի սլովենացիների դեմ խաղով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ