Logo

Ռոնալդուն կարմիր քարտ ստացավ. «Ալ Նասրը» Սուպերգավաթի կիսաեզրափակիչում պարտվեց «Ալ Հիլյալին»

01:36 / 09.04.2024Ֆուտբոլ
null

«Ալ Հիլյալը» Էր Ռիյադի դերբիում 2-1 հաշվով հաղթեց «Ալ Նասրին» և դուրս եկավ Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակիչ:

Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Սաուդյան Արաբիայի հավաքականի կիսապաշտպան Սալեմ Ալ-Դոսարին և բրազիլացի եզրային հարձակվող Մալկոմը: Հյուրերից հաշիվն ավելացված ժամանակում կրճատեց սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն։

«Ալ Նասրի» մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 86-րդ րոպեին կոպիտ խախտման համար կարմիր քարտ ստացավ:

«Ալ Հիլյալը» Սուպերգավաթը կվիճարկի Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի գործող չեմպիոն «Ալ Իթիհադի» հետ, որը ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի գոլի օգնությամբ հաղթել էր «Ալ Վահդային»։

Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթ, կիսաեզրափակիչ

«Ալ Հիլյալ» - «Ալ Նասր»՝ 2-1

Սալեմ Ալ-Դոսարի, 61, Մալկոմ, 72 - Սադիո Մանե, 90+9

Հեռացում՝ Կրիշտիանու Ռոնալդու, 86 («Ալ Նասր»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ