Logo

Ռոնալդուն կարող է դառնալ «Ալ Նասրի» բաժնետեր

16:22 / 15.01.2025Ֆուտբոլ
null

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ու ակումբի նոր պայմանագրով ֆուտբոլիստը կարող է դառնալ «Ալ Նասրի» բաժնետեր, հաղորդում է Marca-ն:

Պորտուգալացին կարող է ստանալ ակումբի բաժնետոմսերի 5 տոկոսը: Գործարքի ժամկետը կլինի մինչև 2026 թվականը, ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձն էլ կկազմի 183 միլիոն եվրո: Եթե այն բաժանենք շաբաթների, ապա աշխատավարձը կազմում է 3.8 միլիոն եվրո, եթե օրերի՝ 550 հազար եվրո: 

Կողմերի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ