Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել բրազիլական «Ֆլամենգոյում», հայտնում է Veja-ն:
Ակումբի ղեկավարությունը բանակցություններ է վարում 37-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հետ և ցանկանում է լրջորեն ուժեղանալ Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունից առաջ:
Ռոնալդուի հետ բանակցություններ դեռ չեն սկսվել, սակայն ակումբը պատրաստ է Կատարում ընթացող աշխարհի առաջնությունից հետո հանդիպել նաև «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի հետ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռոնալդուն խզել էր պայմանագիրն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ նախքան այդ սկանդալային հարցազրույց տալով լրագրող Պիրս Մորգանին:
Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին մասնակցել է 16 ակումբային խաղի, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:


