Logo

Ռոնալդուն կարող է մասնաբաժին ունենալ իսպանական ակումբից

15:25 / 18.05.2025Ֆուտբոլ
null

Կրիշտիանու Ռոնալդուն կարող է մասնաբաժին ձեռք բերել իսպանական «Ալմերիա» ֆուտբոլային ակումբից, հաղորդում է Marca-ն:

Մոհամեդ Ալ-Խերեիջիի ներդրումային հիմնադրամի կողմից «Ալմերիայի» ձեռքբերումից հետո հավանականությունը մեծացել է, որ Մադրիդի «Ռեալի» նախկին աստղն ակումբից կունենա իր բաժնեմասը: Ռոնալդուն ու Մոհամեդ Ալ-Խերեիջին մտերիմ հարաբերություններ ունեն: Հենց նա է նպաստել, որ Կրիշտիանուն 2022 թվականին Մադրիդի «Ռեալից» տեղափոխվի «Ալ Նասր»:

«Ալմերիան» այժմ պայքարում է՝ Լա լիգա վերադառնալու համար: 

Ֆուտբոլային կարիերային զուգահեռ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն բիզնես կայսրություն է կառուցել ֆուտբոլից հեռու՝ հյուրանոցների, նորաձևության, տեխնոլոգիաների և առողջապահության ոլորտներում: Նա նաև բաժնեմաս ունի URSU ջրային ապրանքանիշում:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ