Logo

Ռոնալդուն կարող է մեկ խաղով վերադառնալ «Սանտյագո Բեռնաբեու»

14:45 / 09.02.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» ծրագրում է «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնի վերջնական վերակառուցումից հետո խոշոր միջոցառում կազմակերպել:

Այդ միջոցառման ընթացքում «Արքայական ակումբը» նախատեսել է ընկերական հանդիպում և հրավեր է ուղարկել Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրին», տեղեկացնում է Marca-ն:

Ֆլորենտինո Պերեսը հատուկ ցանկանում է հրավիրել Կրիշտիանու Ռոնալդուի թիմին, որպեսզի վերջնականապես հաշտվի մադրիդյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուի հետ:

«Նոր Սանտյագո Բեռնաբեուի» շնորհանդեսը նախատեսված է 2024 թվականի վերջնամասում կամ 2025-ի սկզբին: Ստադիոնի վերանորոգման աշխատանքներն ընթանում են արդեն 4 տարի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ