Logo

Տարեկան 200 միլիոն եվրո․ Ռոնալդուն նոր ակումբ կունենա ԱԱ-2022-ից հետո

12:29 / 30.11.2022• ՍՊՈՐՏ
null

Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» հետ պայմանագիր կնքելուն, հաղորդում է Marca-ն:

Սպասվում է, որ Կատարում ընթացող աշխարհի առաջնության ավարտից հետո կողմերը կկնքեն 2.5 տարվա պայմանագիր։ «Ալ Նասրում» 37-ամյա պորտուգալացին կվաստակի տարեկան 200 միլիոն եվրո՝ աշխատավարձի ու գովազդային պայմանագրերի շնորհիվ։

Եվրոպական ու MLS-ի ակումբները չեն կարողացել Ռոնալդուին առաջարկել այն պայմանները, որն արել է արաբական ակումբը: 

Հիշեցնենք, որ Ռոնալդուն ազատ գործակալի կարգավիճակում է նոյեմբերի 22-ից։ Լրագրող Պիրս Մորգանի հետ սկանդալային հարցազրույցից հետո նա խզել էր պայմանագիրն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը 2021 թվականին էր վերադարձել «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում խաղացել էր նաև 2003-2009 թվականներին: Մանչեսթերյան ակումբում անցկացրած 346 հանդիպումներում հարձակվողը խփել է 145 գոլ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ