Պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն նոր պայմանագրով «Ալ Նասրում» կարող է վաստակել 200 միլիոն եվրո, հայտնում է Marca-ն:
40-ամյա ֆուտբոլիստը մեկ մրցաշրջանում կարող է այդքան գումար ստանալ՝ հաշվի առնելով նաև իմիջային իրավունքներն ու մարքեթինգային եկամուտը:
Ավելի վաղ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը 2 տարով երկարաձգել էր պայմանագրի ժամկետն «Ալ Նասրի» հետ:


