Կրիշտիանու Ռոնալդուն պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որն ակումբային մակարդակում 800 գոլ է խփել:
«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը 450 գոլ է խփել Մադրիդի «Ռեալի», 145-ը՝ «Մանչեսթեր Յունայթեդի», 101-ը՝ «Յուվենտուսի», 99-ը՝ «Ալ-Նասրի» և 5-ը՝ Լիսաբոնի «Սպորտինգի» կազմում։
40-ամյա հարձակվողը 149 գոլ էլ մինչև այժմ խփել է Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում:
Ռոնալդուն «Ալ Նասրի» կազմում 99-րդ գոլը տպավորիչ հարվածով խփել էր «Ալ Ֆաթեհի» դեմ տնային խաղում, Ռիադի թիմը հաղթել էր 5-1 հաշվով:


