ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումների շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների անունները:
Լավագույններից է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը, որը մասնակցել է «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ ջախջախիչ հաղթանակին: Հնարավոր է նաև քվեարկել «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին օգտին, որը 3 արդյունավետ գործողությամբ աչքի ընկավ «Յուվենտուսի» հետ խաղում:
Լավագույնների ցանկում է նաև հայտնվել «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն և «Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը:
Քվեարկությանը կարող եք մասնակցել՝ անցնելով այս հղումով:

