Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շնորհավորել է հանրահայտ բլոգեր IShowSpeed-ի 20-ամյակը:
Սթրիմերը սոցցանցերում լուսանկար է տեղադրել ծննդյան տարեդարձի արարողությունից: Տորթերից մեկը եղել է Կրիշտիանու Ռոնալդուի ոճով:
«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն էլ անտարբեր չի մնացել և մեկնաբանությունների բաժնում բարեմաղթանք է գրել. «Բարի տարեդարձ, Speed, հուսով եմ, որ օրդ հիանալի է անցել: Մնա անկասելի և արագ, ինչպես որ կաս»:
Հիշեցնենք, որ IShowSpeed-ը Ռոնալդուին հանդիպել էր 2023-ին և կրկնել էր նրա հանրահայտ Siuuu-ն:


