Logo

Ռոնալդուն ծննդյան տարեդարձի լուսանկար է հրապարակել

11:50 / 07.02.2024Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ծննդյան տարեդարձից հետո սոցցանցերում լուսանկար է հրապարակել:

Փետրվարի 5-ին «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը դարձել էր 39 տարեկան:

«Շնորհակալ եմ 39-ամյակս ընտանիքիս հետ լավագույն ձևով անցկացնելու հնարավորության համար: Այժմ ժամանակն է վերադառնալ մարզումներին: Շնորհակալ եմ ջերմ մաղթանքների համար»,- գրել է պորտուգալացի աստղը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն վերջերս վնասվածք էր ստացել և բաց էր թողել ԱՄՆ-ն ներկայացնող «Ինտեր Մայամիի» հետ ընկերական հանդիպումը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ