«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մանկունիական ակումբ վերադառնալուց հետո առաջին անգամ այցելել է թիմի մարզաբազա:
36-ամյա պորտուգալացին որակազրկման պատճառով չի մասնակցի ադրբեջանցիների դեմ խաղին, ու Պորտուգալիայի հավաքականը թույլատրել է նրան վաղաժամ վերադառնալ Մանչեսթեր:
Կրիշտիանուն հանդիպել է թիմի գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերի հետ:
Գլխավոր մարզչի հետ հանդիպումից հետո Ռոնալդուն միացել է թիմի այն ֆուտբոլիստներին, որոնք հավաքականներ չեն մեկնել ու մարզում անցկացրել նրանց հետ:
Посмотреть эту публикацию в Instagram