«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հաստատել է, որ Կրիշտիանու Ռոնալդուի հետ կնքել է «2+1» ձևաչափով պայմանագիր:
Կրիշտիանուի ու մանկունիական ակումբի պայմանագրից այլ մանրամասներ չեն հաղորդվում: Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» մանրամասներ է հրապարակել Ռոնալդուի տրանսֆերի վերաբերյալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գործարքից:
«Մանչեսթեր Յունայթեդն» այն ակումբն է, որը միշտ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել իմ սրտում: Անհամբերությամբ եմ սպասում այն պահին, թե երբ եմ լինելու «Օլդ Թրաֆորդի» դիմաց ու նորից տեսնելու երկրպագուներին: Հուսով եմ՝ մեզ հաջող մրցաշրջան է սպասվում»,- ասել է Կրիշտիանուն:
«Բառերը քիչ են Կրիշտիանուին նկարագրելու համար: Նա ոչ միայն հրաշալի խաղացող է, այլև հիանալի մարդ: Այսքան ժամանակ նման մակարդակի վրա խաղալու ցանկություն ու պատրաստվածություն ունենալու համար հարկավոր է յուրահատուկ անհատականություն լինել: Կասկած չունեմ, որ նա կշարունակի տպավորել բոլորիս, ու նրա փորձը կենսական կլինի երիտասարդների համար: Ռոնալդուի վերադարձը ցույց է տալիս այս ակումբի յուրահատուկ գրավչությունը, ու ես շատ ուրախ եմ, որ նա վերադառնում է տուն, որտեղից ամեն ինչ սկսվեց»,- ասել է ակումբի գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը:

