Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին կարող է կարիերան շարունակել «Ռոմայում», գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
«Ջալոռոսին» 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար առաջարկ է պատրաստում։ «Ներաձուրին» ակնկալում է գործարքից վաստակել 40-45 միլիոն եվրո։
Ֆրատեզին «Ռոմայի» սան է, ակումբի համակարգում հանդես է եկել 2014-17 թվականներին։ Իտալացին «Ինտեր» է տեղափոխվել 2023թ. հուլիսին, 64 խաղում խփել է 11 գոլ, կատարել 8 արդյունավետ փոխանցում։


