Մադրիդի «Ռեալը» մոտ է «Բենֆիկայի» պաշտպան Ալվարո Կառերասին ձեռք բերելուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հուլիսի 8-ին ակումբները վերականգնել են բանակցությունները տրանսֆերի վերաբերյալ և շուտով ամբողջական համաձայնության կհասնեն։ Գործարքը կարող է հաստատվել աշխարհի ակումբային առաջնությունից հետո։ Իսպանացի պաշտպանի հրաժարագինը 50 միլիոն եվրո է։
«Արքայական ակումբը» 22-ամյա ֆուտբոլիստի անձնական պայմանագիրը համաձայնեցրել է դեռ հունիսի սկզբին։
Կառերասը «Ռեալի» սան է, ակումբի համակարգում է եղել 2017-20 թվականներին։ Նա «Բենֆիկայում» է 2024թ. հունվարից, 65 խաղում 4 գոլ է խփել, կատարել 6 ասիստ։