Տիագո Սիլվան կհեռանա «Ֆլումինենսեից», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերը կխզեն 2026թ. հուլիսի 1-ին սպառվող պայմանագիրը։
41-ամյա պաշտպանն ԱԱ-2026-ից առաջ ուզում է խաղալ Եվրոպայում։
Վետերան ֆուտբոլիստը «Ֆլումինենսեում» է 2024թ. հուլիսից, 185 խաղում խփել է 18 գոլ, կատարել 5 ասիստ։ Նա բրազիլական ակումբում հանդես է եկել նաև 2007-09 թվականներին։


