Logo

Ռոսի. «Երևանում Հայաստանի հավաքականի հետ նույնիսկ ոչ-ոքի գրանցելը բարդ է լինելու»

11:50 / 12.10.2025Ֆուտբոլ
null

Հունգարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին Հայաստանի ազգային թիմի դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի երրորդ տուրի տնային խաղում 2-0 հաշվով հաղթանակից հետո ասել է, որ շատ բարդ մրցավեճ է իրենց սպասելու նոյեմբերին Երևանում, հաղորդում է Nemzeti Sport-ը:

«Ընդհանուր առմամբ` գնդակը բավականին լավ էինք վերահսկում: Հայաստանի ազգային հավաքականը լավ էր պաշտպանվում, վտանգավոր հակագրոհներ ձեռնարկում: Նրանք ունեն բարձրորակ ֆուտբոլիստներ, մեծ դժվարությամբ հաղթեցինք:

Երևանյան մրցավեճում բարդ կլինի Հայաստանի հավաքականին հաղթելը: Նույնիսկ ոչ-ոքի գրանցելն է բարդ լինելու»,- ասել է իտալացի մասնագետը Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում» կայացած խաղից հետո:

Հայաստանի հավաքականը Հունգարիայի թիմին Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի նոյեմբերի 13-ին:

Հիշեցնենք, որ Պորտուգալիան 3 խաղից հետո 9 միավորով F խմբի առաջատարն է, Հունգարիան 4 միավորով երկրորդն է, Հայաստանը` 3 միավորով երրորդը, Իռլանդիան` 1 միավորով չորրորդը:

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 14-ին Դուբլինի «Ավիվա» ստադիոնում կհյուրընկալվի Իռլանդիայի թիմին: Հունգարացիներն այդ օրը հյուր կգնան Պորտուգալիային:

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ