Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը սոցցանցերում հրապարակում է արել ծանրորդ Վարազդատ Լալայանի աշխարհի չեմպիոն դառնալու վերաբերյալ։
«Աշխարհի ամենաուժեղ ծանրորդը հայ է։ Պատմության մեջ առաջին անգամ ծանրամարտի գերծանր քաշայինների պայքարում Հայաստանն ունի աշխարհի չեմպիոն։ Վարազդատ Լալայանը իրականացնում է բոլորիս երազանքն ու աշխարհին հերթական անգամ ցույց տալիս, որ ծանրամարտի հայկական դպրոցն աշխարհի ուժեղագույնների թվում է։
Շնորհավորում եմ բոլորիս։ Մեր հաջորդ երազանքն օլիմպիական ոսկին է»,- գրել է Ռոստոմյանը։
Հիշեցնենք, որ Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտված ծանրամարտի ԱԱ-ի մրցումային վերջին օրը 25-ամյա Լալայանը +109 կգ քաշային կարգում երկամարտի 467 կգ (215+252) արդյունքով առաջին անգամ դարձել էր աշխարհի չեմպիոն։