Logo

Ռուբեն Ամորիմ. «Չեմ վախենում պաշտոնանկությունից»

13:52 / 07.02.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հայտարարել է, որ չի վախենում պաշտոնանկությունից, հայտնում է The Guardian-ը:

«Ինձ համար բարդ է նման իրավիճակի հետ հաշտվելը: Ակումբի ղեկավարությունը գիտի, թե ինչ է կատարվում, ես բացատրել եմ բոլոր ռիսկերը: Մենք պետք է սկսենք փոփոխություններ կատարել:

Հասկանում եմ, որ այսքան պարտություններից հետո դժվար է, իրավիճակն իրոք ճնշող է, բայց ես չեմ վախենում պաշտոնանկությունից: Զգում եմ ղեկավարների աջակցությունը»,- 40-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է բրիտանական օրաթերթը:

«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում վաստակել է 29 միավոր և 13-րդ տեղում է:

Պորտուգալացի մասնագետը «Կարմիր սատանաների» ղեկին անցկացրել է 19 խաղ, որոնցից հաղթել է 9-ը (2 ոչ-ոքի, 8 պարտություն):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ