Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է թիմի ավագ Բրունու Ֆեռնանդեշի ունիվերսալ որակների մասին:
«Բրունուի համար շատ ծանր է: Նա շատ է ցանկանում հաղթել, երբեմն այդ ցանկությունը գագաթնակետին է հասնում: Չի կարելի ասել, թե դա վատ է:
Ֆեռնանդեշը հաճախ խաղում է տարբեր դիրքերում, քանի որ չի վստահում խաղընկերներին: Նա իրավունք ունի արտահայտելու իր հիասթափությունը:
Բրունուն կարող է ստանդարտներ իրացնել, պաշտպանվել, պրեսինգ կիրառել, անցումային փուլերում արագանալ և փոխանցումներ բաժանել»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում 4-1 հաշվով հաղթել էր իսպանական «Ռեալ Սոսյեդադին», իսկ Բրունու Ֆեռնանդեշը ձևակերպել էր հեթ-տրիկ: