Logo

Ռուբեն Ամորիմին փոխարինած մարզիչը 1,5 ամիս անց հեռացվել է

11:50 / 26.12.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լիսաբոնի «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ժոաու Պերեյրան հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Պորտուգալացի մասնագետը նոյեմբերին էր գլխավորել «Սպորտինգը»՝ փոխարինելով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Ռուբեն Ամորիմին։ Պերեյրայի գլխավորությամբ պորտուգալական ակումբը 8 խաղում կրել է 4 պարտություն։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Սպորտինգի» նոր գլխավոր մարզիչը լինելու է Ռույ Բորխեսը։ Կողմերն արդեն հստակեցրել են պայմանագրի բոլոր կետերը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ