Logo

Ռուբեն Ամորիմն ընդհատեց 12 ամիս տևած անպարտելի շարքը

10:04 / 05.12.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմն «Արսենալի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի դեմ խաղում (0-2) առաջին պարտությունն է կրել վերջին 12 ամսվա ընթացքում, հայտնում է Opta-ն:

Պորտուգալացի մասնագետը մանկունյական թիմի ղեկին նորամուտը նշել էր «Իպսվիչի» հետ ոչ-ոքիով, իսկ դրանից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 4 անպատասխան գնդակ էր ուղարկել «Էվերթոնի» դարպասը:

Հիշեցնենք, որ Ռուբեն Ամորիմը մինչև Անգլիա տեղափոխվելը Լիսաբոնի «Սպորտինգի» հետ 34 խաղից բաղկացած անպարտելի շարք ուներ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա