Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մտադիր է ամռանը «մաքրել» թիմի կազմը, հայտնում է Caughtoffside-ը:
Պորտուգալացի մասնագետը նպատակ ունի ամբողջությամբ փոխելու թիմի կազմը և ցանկանում է ազատվել թանկարժեք աստղերից, որոնց ակումբը ձեռք էր բերել Էրիկ տեն Հագի պաշտոնավարման ժամանակ:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայում 34 միավորով 14-րդ տեղում է, իսկ Եվրոպա լիգայում դուրս է եկել քառորդ եզրափակիչ: