Logo

Ռուբեն Դիաշն ու «Ման. Սիթին» նոր պայմանագիր են կնքել

13:54 / 22.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է պայմանագրի ժամկետը թիմի պաշտպան Ռուբեն Դիաշի հետ, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Նոր պայմանագրով պորտուգալացին ակումբում կմնա մինչև 2029 թվականի ամառը:

Դիաշը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2020 թվականին, առաջին մրցաշրջանում ճանաչվել է ԱՊԼ տարվա լավագույն ֆուտբոլիստ ու թիմում անցկացրել ավելի քան 200 հանդիպում՝ հաղթելով Չեմպիոնների լիգան, 4 անգամ նվաճելով Պրեմիեր լիգայի տիտղոսը:

Անգլիական մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է հրաժեշտ տալ Մանուել Ականջիին և գուցե Նաթան Ակեին:

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ