Logo

Ռուբեն Նազարեթյանը՝ ֆուտզալի Հայաստանի 2025 թվականի լավագույն մարզիչ

12:54 / 16.12.2025Ֆուտբոլ
null

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը ճանաչվել է Հայաստանի 2025 թվականի լավագույն մարզիչ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Նազարեթյանը լավագույնն է ճանաչվել 15 ձայնով: Նրա գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր:

Հայաստանի հավաքականն այս օրերին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ավանի ակադեմիայում ուսումնամարզական հավաք է անցկացնում և պատրաստվում է Երևանում կայանալիք միջազգային ընկերական մրցաշարի, որին կմասնակցեն նաև Մոլդովայի, Ղրղզստանի և Վրաստանի հավաքականները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ