Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է ֆուտզալի Հայաստանի 2022թ․ լավագույն մարզիչի քվեարկության արդյունքները։
Մրցանակին արժանացել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը, որը հավաքել է 75 միավոր, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի գործող չեմպիոն «Երևանի» գլխավոր մարզիչ Վաղարշակ Շահնազարյանը (39 միավոր)։ 21 միավորով երրորդ տեղում է «Արարատ-Արմենիան» գլխավորող Արթուր Նահապետյանը:
Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։
Հիշեցնենք, որ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերին ապահովել էր իր տեղը 2024թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ-ռաունդում:


