Logo

Ռուբեն Նևեշը կարող է վերադառնալ ԱՊԼ

22:18 / 14.11.2023Ֆուտբոլ
Ռուբեն Նևեշ-2023

Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշը կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա, հայտնում է լրագրող Ալեքս Կրուկը։

Պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալը» և «Նյուքասլը»։ 26-ամյա ֆուտբոլիստը 2017-2023 թվականներին խաղացել է անգլիական մեկ այլ ակումբում՝ «Վուլվերհեմփթոնում»։

Նևեշն ամռանը 55 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի առաջնություն՝ երեք տարվա պայմանագիր կնքելով «Ալ Հիլալի» հետ, որի կազմում մինչև այս պահն անցկացրել է 17 հանդիպում, դարձել երկու գոլի հեղինակ ու կատարել մեկ արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ