Անգլիական «Վուլվերհեմփթոնի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ռուբեն Նևեշը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ» ակումբում:
««Վուլվերհեմփթոնից»՝ Ասիայի մեծագույն թիմ»,- գրել է արաբական ակումբի մամուլի ծառայությունը Թվիթերում: Կողմերը կնքել են 3 տարվա պայմանագիր:
Հիշեցնենք, որ 26-ամյա Նևեշը «Վուլվերհեմփթոնին» միացել էր 2017 թվականին, դրանից առաջ խաղում էր պորտուգալական «Պորտուում»:
2022/23 մրցաշրջանում նա անգլիական ակումբի կազմում մասնակցել է 41 խաղի, խփել 6 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:


