Logo

«Ռուբինը» յուրատեսակ կերպով է հայտնել Իվուի հետ նոր պայմանագիր կնքելու մասին

13:22 / 03.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն և Կազանի «Ռուբինը» նոր պայմանագիր են ստորագրել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ակումբը յուրատեսակ կերպով է հայտարաարել նոր պայմանագրի մասին: Իվուի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է եղել թուրքական «Իստանբուլ Բաշաքշեհիրը», սակայն Իվուն որոշել է մնալ ռուսական ակումբում:

Երևանի «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստը 2023 թվականի հուլիսից է հանդես գալիս «Ռուբինում»:

Հիշեցնենք, որ Իվուն 17 խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ