Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է թիմի նախկին հարձակվող, նիդերլանդցի Ռուդ վան Նիստելռոյին գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի օգնական նշանակելու մասին:
Նիդերլանդցու մարզչական շտաբին է միացել նաև «Գոու Էհեդ Իգլզի» նախկին գլխավոր մարզիչ Ռենե Հեյքը։ Երկու մասնագետների պայմանագրերն էլ նախատեսված են մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը:
Հիշեցնենք, որ 48-ամյա Ռուդ վան Նիստելռոյը 2022/2023 մրցաշրջանում գլխավորել էր նիդերլանդկան «ՊՍՎ Էյնդհովենը», 2014-2016 թվականներին էլ ընդգրկված էր Նիդերլանդների հավաքականի մարզչական շտաբում: