Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան հաստատել է, որ Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան կվերադառնա ազգային թիմ, հաղորդում է L'Équipe-ը:
«Նա կվերադառնա։ Սա հիանալի նորություն է ամբողջ Բելգիայի համար: Ես միշտ Տիբոյին համարել եմ աշխարհի լավագույն դարպասապահը։ «Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Սիթի» խաղից առաջ (3-1) գնացել էի նրան տեսնելու Մադրիդում, որտեղ օգտվել եմ առիթից՝ հանդիպելու Դե Բրույնեի և Ժերեմի Դոկուի հետ»,- ասել է Գարսիան։
Օրեր առաջ Կուրտուան հայտարարել էր, որ ցանկանում է վերադառնալ Բելգիայի հավաքական:
Հիշեցնենք, որ նա 2024 թվականի օգոստոսից իր կամքով չի միանում ազգային հավաքականին, այդ ժամանակ թիմը գլխավորում էր Դոմենիկո Տեդեսկոն։
32-ամյա Կուրտուան 2011 թվականից է հրավիրվում Բելգիայի հավաքական, որի կազմում անցկացրել է 102 խաղ:


