Լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ռուի Կոշտան վերընտրվել է Լիսաբոնի «Բենֆիկայի» նախագահի պաշտոնում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
53-ամյա Կոշտան քվեարկությամբ ստացել է ձայների 65.89%-ը։ Պորտուգալացին 2021 թվականից է ակումբի նախագահը:
Նրա ղեկավարման ժամանակաշրջանում «Բենֆիկան» մեկական անգամ հաղթել է Պորտուգալիայի առաջնությունն և լիգայի գավաթը, երկու անգամ էլ նվաճել է Պորտուգալիայի Սուպերգավաթը, նաև մեկ անգամ հասել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։


